Կարծիք

23.08.2016 11:33


1990-ականների սկզբին հռչակագրի 12 կետերը բոլորը մոռացան եւ միայն հիշեցին 7-րդ կետը

1990-ականների սկզբին հռչակագրի 12 կետերը բոլորը մոռացան եւ միայն հիշեցին 7-րդ կետը

Շատ լավ եմ հիշում 1990 թվականի օգոստոսի 23-ը, երբ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Օ՛հ, 88-ի սրբազան թրթիռն ապրած հայ ժողովուրդը ցնծում էր...
Անկախության հռչակագրի ընդունումից մեկ-երկու տարի էլ չէր անցել, երբ նույն ժողովուրդը զգաց բո՛ւթ գործիքի հարվածն իր գլխին: Հենց 1990-ականների սկզբին հռչակագրի 12 կետերը բոլորը մոռացան եւ միայն հիշեցին 7-րդ կետը.
7. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»:
Դեռ 25 տարի առաջ արդեն սովորական մահկանացուներիս համար ակնհայտ դարձավ, եւ բոլորս մեր մաշկի վրա զգացինք 7-րդ կետի կեղծիքը:
Դեռ 25 տարի առաջ բոլորս հիշեցինք միջնադարյան հայ բանաստեղծության ամենատաղանդավոր եւ ինքնատիպ դեմքերից մեկին՝ Ֆրիկին.
Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...

Մնացածը լիրիկա է...ով ընթերցեց Անկախության հռչակագիրը, ինչպես ընթերցեց, անունը որքա՜ն էր համապատասխանում Առաջին հանրապետության այրերից մեկի անվանը...
Դասախոսիս բնորոշմամբ՝ այդ ամենը ֆնդը՛խ բան էր...
Ի սկզբանե 7-րդ կետը հիմնավոր կեղծիք համարեցի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը