Լրահոս

24.08.2016 11:10


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում՝ 2000 քմ:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Բանավան թաղամասի նորակառույց դպրոցի մոտակայքում՝ 10 հա, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 303 շենքի մոտակայքում՝ 7000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի 16-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ 3 հա, Արփի գյուղում` «Կզկշլաղ» կոչվող տարածքում՝ 1000 քմ , Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի «ամառանոցներ» կոչվող տարածքում՝ 3 հա, Նոր Եդեսիա գյուղում՝ 400 հակ անասնակեր, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Շառլունց» կոչվող հանդամասում՝ 10 հա խոտածածկույթ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 2 հա ցորենի հնձած արտ, Բալահովիտ-Գետարգել ավտոճանապարհին` 1000 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի Ուռուցքաբանական հիվանդանոցի մոտ՝ 3500 քմ, Մուշ 2 թաղամասում՝ մարզադաշտի մոտակայքում՝ 700 քմ:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում 3 հա խոտածածկույթ, Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Տերյան 143 փողոցի «Տիգրան Մեծ» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 5000 քմ, Բասեն գյուղում` 100 հակ անասնակեր, Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի թիվ 18 միջնակարգ դպրոցի մոտակայքում՝ 400 քմ, Երևանյան խճուղում՝ գարեջրի գործարանի մոտակայքում ՝ 3000 քմ, Ոսկեհասկ գյուղի գերեզմանատան տարածքում՝ 2500 խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի վերջնամասում՝ դաշտերում՝ 200 քմ հնձած արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասում՝ 160 քմ խոտածածկույթ, Ներքին Խնձորեսկ գյուղի վերջնամասում՝ 100 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը