Լրահոս

24.08.2016 13:20


«Մերսեդես Բենց»-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

«Մերսեդես Բենց»-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

Օգոստոսի 22-ին՝ ժամը 3-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել. «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ հանդիսացող հողակույտին:
Վարորդը՝ 1982 թ. ծնված Արտակ Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օգոստոսի 23-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը