Լրահոս

24.08.2016 16:40


Վարորդներն այլևս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ԱՊՊԱ–ին

Վարորդներն այլևս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ԱՊՊԱ–ին

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդները փոքր վթարների դեպքում կկարողանան ինքնուրույն հաշվել վնասը՝ չսպասելով ապահովագրական ընկերության գործակալին: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը։

Ավետիսյանի խոսքով՝ վնասի ինքնուրույն հայտարարագրման շեմը կավելացվի՝ 50 հազար դրամից դառնալով 100 հազար։

Սակայն հայտարարագրումը հնարավոր է միայն, եթե վթարում ներգրավված է 2 մեքենա, ու եթե վարորդներից մեկն ամբողջովին ընդունել է իր մեղավորությունը:

Այդ դեպքում վարորդները պետք է առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված մեքենաները ու ստացած հարվածները, լրացնեն ու ստորագրեն համաձայնեցված հռչակագիրը, ազատեն բանուկ մասը, վթարի մասին հեռախոսով հայտնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրից տվյալներ։

Հայտարարագրի ձեւաթուղթը կարելի է ստանալ ապահովագրող ընկերությունից, ապահովագրական գործակալից, ավտոապահովագրողների բյուրոյից կամ էլ ճանապարհային ոստիկանությունից:

Բոլոր մնացած վթարները գրանցելու է միայն Ճանապարհային ոստիկանությունը։

Այդ դեպքում վարորդները պետք է վթարի վայր հրավիրեն ՃՊԾ աշխատակցին ու հետեւեն նրա ցուցումներին: Մինչեւ նրա ժամանելը պետք է պահպանել մեքենանների դիրքն ու վթարի հետքերը։

Այս խորագրի վերջին նյութերը