Կարծիք

25.08.2016 15:24


«Գլխից բռնել»՝ սա՛ պետք է լինի մեր բոլորի անելիքը

«Գլխից բռնել»՝ սա՛ պետք է լինի մեր բոլորի անելիքը

Տարիներ առաջ հայտնի հռետորը հայտարարել էր՝ «Սերգո՛ ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, լավ չես ապրի»: Իհարկե, այս պնդումն ինքնին սխալ է և վտանգավոր, չնայած մի փոքր այլ ձևակերպումներով տարածվում է նաև ներկայիս իշխանությունների կողմից: Սակայն ես ուզում եմ այն օգտագործել մի քիչ այլ կոնտեքստում: Նշեմ միայն, որ ամենևին էլ Ղարաբաղն ու պատերազմը չեն մեր վատ ապրելու պատճառները, այլ գործող իշխանությունների ապաշնորհ և կործանարար քաղաքականությունը:

Ինչևէ, մի փոքր ձևափոխելով «դասականի» այս խոսքերը՝ պետք է ասեմ, որ այսօրվա գաղջ իրականությունից ազատվելու կարգախոսը սա է. «Սերգո՛ ջան, մինչև «գլխից չբռնես», լավ չես ապրի»:

Քանի դեռ Սերժ Սարգսյանն իշխանության ղեկն իր ձեռքում է պահում, Հայաստանի ու Ղարաբաղի համար ոչ մի լավ բան չի սպասվում: Քանի դեռ մենք հանդուրժում ենք Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ում, այնքան ավելի է թուլանալու մեր պետականությունը: «Գլխից բռնել»՝ սա՛ պետք է լինի մեր բոլորի անելիքը: Մնացած խոսակցությունները՝ կոնսենսուս, փոխզիջումային մոտեցումներ, բանակցություններ իշխանության հետ և այլն, և այլն, սրանք ուղղակի ջուրծեծոցիներ են: Սերժ Սարգսյանի հետ չի կարելի ոչ մի հարցի շուրջ բանակցել. իրեն պետք է ստիպել, որ զիջի. այլ լեզու նա չի հասկանում:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը