Լրահոս

26.08.2016 13:13


ԼՂՀ ՊՆ. «Հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում»

ԼՂՀ ՊՆ. «Հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում»

ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը REGNUM գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է:

«Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների մեծ լինելու մասին, նա նշել է.

«Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարևոր է, և մենք անթույլատրելի ենք համարում ցանկացած կորուստ: Բայց ռազմական գործողությունները դրանով էլ դաժան են, որ դրանց հետևանքով լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական սեփականության կորուստներ: Այդ պատճառով խոսել այն մասին, թե շատ կամ քիչ են եղել կորուստները, և ընդհանրապես նման գնահատականներ տալը սխալ է»։

Նաև նշել է, որ իրենք չէին սպասում շփման գծի ողջ երկայնքով հարված.

«Դրա հետևանքով մենք կորցրինք որոշ հենակետեր, սակայն դա փաստացիորեն չազդեց ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ կատարել իրենց խնդիրներն առաջնագծում: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ դիրքերը նույնպես չկորցնեինք: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակում, որ կար մինչև հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորցրած դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են, և ես համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք մեր կորցրած դիրքերը վերականգնելու համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը