Աշխարհ

26.10.2010 15:25


Քաղաքագետ. «Իլհամ Ալիևի և Ադոլֆ Հիտլերի ռազմատենչ պահվածքների միջև տարբերություն չկա»

Քաղաքագետ. «Իլհամ Ալիևի և Ադոլֆ Հիտլերի ռազմատենչ պահվածքների միջև տարբերություն չկա»

«Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամլո աուլիսի ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում, քանի որ կողմերը հիմնարար խնդիրների շուրջ ծայրահեղ տարբեր դիրքորոշում ունեն։

-Արդբեջանը չի համաձայնում, որ նույնիսկ տեսականորեն Արցախը լինի Ադրբեջանի տարծաքից դուրս, իսկ հայկական կողմն էլ, բնականաբար, չի համաձայնի գնալ միակողմանի զիջումների,-նշել  է նա։

Քաղաքագետի խոսքերով՝ Իլհամ Ալիևի և Ադոլֆ Հիտլերի ռազմատենչ պահվածքների միջև տարբերություն չկա:

-Գուցե մասշտաբների տարբերություն լինի, որովհետև Հիտլերը միջազգային մասշտաբի խուլիգան էր, իսկ Ալիևը փորձ է անում տարածաշրջանային մակարդակով նման համբավ ձեռք բերել, բայց գլոբալ իմաստով նույն բովանդակությունն է,-ընդգել է Երվանդ Բոզոյանը:

Նա նաև  նշել է, որ եթե միջազգային հանրությունը շարունակի հանդուրժել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու լկտի պահվածքը, ապա  1938թ. իրադրության նման մի պատկեր կստեղծվի, երբ Անգլիան և Ֆրանսիան Մյունխենի պայմանագրով Չեխոսլովակիան զոհաբերեցին հիտլերյան Գերմանիային, սակայն Գերմանիան էլ ավելի լկտիացավ ու դարձավ գլոբալ խնդիր:

Անդրադառնալով «Ժառանագություն» խմբակցության ներկայացրած «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագծին՝ քաղաքագետը ասել է, թե  Հայաստանը ինչ-որ պահի պետք է ճանաչի  Արցախի անկախությունն ու պետականությունը, սակայն ինքը համոզված է, որ այդ պահն այսօր չէ:

-Մի պահ գալու  է, երբ  մենք սկսելու ենք Լեռնային Ղարաբաղի պետականության ճանաչման գործընթացը ողջ աշխարհով մեկ, որովեհտև այդ գործընթացը  մեզ համար շատ կարևոր է, ինչպես որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դրաձրեցինք  միջազգային, և այդ ճնշումների արդյունքում մենք կարողացանք  որոշակի ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը շատ կարևոր է, բայց պետք է հասկանանք, որ  քաղաքականությունն իրականացվում է կոնկրետ տարածության  վրա և կոնկրետ ժամանակի մեջ, և եթե դու ճիշտ ժամանակ չես բարձրացնում խնդիրը, դու կարող ես ոչ թե դրական, այլ բացասական արդյունք ստանալ,-նշել է Երվանդ Բոզոյանը։

Ըստ քաղաքագետի՝ մենք ռազմավարական սխալ ենք թույլ տվել, երբ 1994թ. չենք ճանաչել Արցախի Հանրապետությունը։

-Մենք 1994թ. հաղթել էինք, բայց մենք մեր հաջողությունը  չկապիտալիզացրեցինք դիվանագիտական ճակատում, և կարծում եմ, որ դա Հայաստանի ռազմավարական սխալն էր, որ  այն ժամանակ  չճանաչեց ԼՂՀ անկախությունը։ Այն ժամանակ մենք իսկապես բոլոր իմաստներով էինք ուժեղ։ Ամենակարևորը՝ մենք տարել էինք ռազմական հաղթանակ, և այդ հաղթանակը չկապիտալիզացնելը, կներեք, բայց ուղղակի հիմարություն էր,-ընդգծել է նա։

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ Հայաստանը որոշակի իրադրությունից ելնելով՝ պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը։

-Եթե, Աստված չանի, Ադրբեջանը պատերազմ սկսի ԼՂՀ-ի դեմ, ապա Հայաստանը միանշանակ պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը և կնքի ռազմական պայմանագիր ու ակտիվորեն միջամտի այդ կոնֆլիկտին։ Կամ Հայաստանը պետք է այնքան հզորանա, և Ադրբեջանն այնքան թուլանա, որ մենք արդեն սկսենք ուժի դիրքերից թելադրել,  իչպես որ այսօր Ադրբեջնն է  փորձում թելադրել,-նշել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Երվանդ Բոզոյանն ասել է.

-Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից այլևս լուրջ բան  սպասել պետք չէ, քանի որ այդ խնդիրն ուղղակի սառեցված վիճակի  մեջ է։ Հեռանկարում կարծում եմ, որ եթե Թուրքիայում Հայաստանի վերաբերյալ մթնոլորտը փոխվի, վերաիմաստավորվի այն  խնդիրը, որ Հայաստանը առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման էլ կարող է  դիմագրավել փորձությունների, Հայաստանն այնքան հզոր լինի ու շարունակի Ցեղասպանության ճանաչման  ճակատում ճնշումներ գործադրել, ապա Թուրքիան  անպայման  կգնա սահմանների բացմանն ու առանց մեծ աղմուկի։ Սա նույնպես քաղաքականության հետ է կապված. եթե մենք շատ ուժեղ լինենք, Թուրքիան կգնա զիջումների, իսկ զիջումները տրաբեր ձևերով կլինեն։ Իսկ եթե մենք թուլանում ենք, Թուրքիան ուժեղացնում է իր դիրքորոշումը։ Թուրքիան գնահատելով Հայաստանի թուլությունը՝ տարբերակ է գտել, որով կարող է ներազդել  միջնորդների վրա ԼՂ հարցի ակտիվացման համար։ Թուրքիան օգտագործում է  հայ-թուրքական հարաբերությունները զուտ դիվանագիտական իմաստով, որպեսզի հիմք ունենա  խոսելու ԼՂՀ վերաբերյալ ու ակտիվորեն ազդելու թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի վրա, որ նրանք ավելի ակտիվացնեն իրենց գործողությունները ԼՂՀ հարցում։ Եվ «դե ֆակտո» այսօր միջազգային հանրությունը գրեթե մոռացել է հայ-թուրքական գործընթացը, և քննարկումները գնում են ԼՂՀ մասին, ինչը ես կանխատեսում էի 2008թ.։ Այսինքն, իմ կարծիքով, հայ-թուրքական գործընթացը ճիշտ հաշվարկված քայլ չէր։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը