Լրահոս

26.08.2016 15:50


ՃՏՊ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին

ՃՏՊ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին

Օգոստոսի 26-ին՝ ժամը 10.32-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մալիշկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ում «Լադա Լարգուս» մակնիշի 960 OC 61 պ/հ (վարորդ Վ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից (մոտ 10 մ) և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել է ավտոմեքենան և փակել է գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ տեղափոխվել է ավտոքարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը