Աշխարհ

27.08.2016 11:55


Հրդեհ Մոսկվայի պահեստում. բոլոր զոհվածներն ԱՊՀ քաղաքացիներ են (լրացված, տեսանյութ)

Հրդեհ Մոսկվայի պահեստում. բոլոր զոհվածներն ԱՊՀ քաղաքացիներ են (լրացված, տեսանյութ)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս–արևելքում՝ Ալտուֆևսկի խճուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 4–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով։

«Տպագրական արտադրանք պարունակող պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել, 4–ը՝ հոսպիտալացվել»,–գործակալությանը փոխանցել է աղբյուրը։

Նշվում է, որ զոհվածները խեղդվել են ծխից քնած ժամանակ։

Նախնական տեղեկատվությամբ՝ բոլոր զոհվածներն ԱՊՀ քաղաքացիներ են։ Հրդեհը հանգցնելու ընթացքում 12 մարդ է փրկվել։

Նախնական տվյալներով՝ այրվող պահեստը պատկանում է «Տպագրական էքսպրեսս» ԲԲԸ–ին։

***

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Թվիթթերի» իր էջում հայտնել է, որ պահեստից տարհանված մի կին է զոհվել։

ՌԴ ՔԿ–ն քրգործ է հարուցել կատարվածի առնչությամբ։

***

«Գազետան» գրում է, որ հրդեհի պատճառը ջահն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը