Լրահոս

27.08.2016 11:59


Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը

Օգոստոսի 29-ից կդադարեցվի ավտոբուսային թիվ 34 երթուղու շահագործումը

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը:

Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով, որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տրանսպորտի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը