Լրահոս

29.08.2016 08:20


Շենքի շքամուտքում գազի բալոն է այրվել

Շենքի շքամուտքում գազի բալոն է այրվել

Օգոստոսի 28-ին, ժամը 21.25-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի շքամուտքում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի շքամուտքում 3 կգ-նոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել՝ 21.40-ին։

Այս խորագրի վերջին նյութերը