Կարծիք

29.08.2016 08:19


Եվ ո՞վ է խոսում իրավիճակ պղտորող մարդկանցից

Եվ ո՞վ է խոսում իրավիճակ պղտորող մարդկանցից

«...Որևէ մեկը չի կարող ասել՝ իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ո՞ւմ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձևերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, և պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից»,-այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը՝ «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքը մատնանշելով:

Գիտեք, ամեն անգամ Սերժ Սարգսյանի ելույթները կարդալիս կամ լսելիս մտածում եմ՝ այս մարդը տեսնես էս երկրի՞ց է, միգուցե նա չգիտի՝ ինչ է կատարվում այս երկրում, միգուցե նա լրիվ ուրիշ երկրի քաղաքացի է...Իսկապես, երբեմն նման մտքեր եմ ունենում, որովհետև նրա ասածներն աբսուրդի ժանրից են:

Հիմա նա խոսում է իրավիճակի պղտորումից... Եթե այս երկրում կա մի մարդ, ով կարող է ողջ ազգի կյանքը պղտորել, իրավիճակը խառնել, հային հայի դեմ հանել, տալ-սպանել, վիրավորել, հենց Սերժ Սարգսյանն է՝ իր մերձավորներով: Ոչ ոք չի կարող մի ամբողջ հայ ազգի կյանքը պղտորել, եթե Սերժ Սարգսյանը դա չանի:

Հետո ողջ աշխարհում ընդունված մի բան կա՝ այո՛, տարբեր հնարքներ կան՝ բողոքի ձայնը բարձրացնելու համար, բայց այս երկրում բողոքի ձայն բարձրացնողները հայտնվում են Նուբարաշենում: Տարիներ շարունակ պայքարի տարբեր ձևերով փորձում ենք իշխանափոխություն անել, ոչ բողոքի ձևով է դա անցնում, ոչ էլ ընտրություններով: Լավ, բա էլ ի՞նչ անի հայ ժողովուրդը, որպեսզի կարողանա տարիների ընթացքում կուտակված հիասթափությունն ու մաղձը դուրս հանի իր միջից, որպեսզի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ լինի: Պայքարի ուրիշ տարբերակ էլ չեք թողել Սերժ Սարգսյանից ազատվելու համար, էլ ի՞նչ անեն, լավ:

Հա, ու մեկ էլ, պարզվում է՝ մենք թացքը չորից պետք է կարողանանք տարբերել, ասել է թէ՝ Սերժ Ազատիչը թացը չորից տարբերում է, մենք՝ ոչ: Պարո՛ն Սարգսյան, դուք արդեն այնքան եք թացն ու չորը չզատել իրարից, որ մեր երկիրն իր պետականությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած:
Եվ եթե ուզում եք, այդպես էլ անվանեք այս ժողովրդին, բայց իմացեք, որ թացը չորից չտարբերող հասարակությունն էլ է իշխանափողություն ուզում, չորը թացից չտարբերողն էլ է նույնը պահանջում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը