Լրահոս

29.08.2016 13:51


Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր

Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր

Գյումրիում օգոստոսի 25-ին շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, առկա է աննշան դրական տեղաշարժ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի փոխանցմամբ` փոքրիկին միացված է արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ երեխայի տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը