Լրահոս

29.08.2016 22:46


Գերեզմանատան մոտ բախվել են ուղևորատար ավտոբուսը և «Mercedes Benz C»–ն

Գերեզմանատան մոտ բախվել են ուղևորատար ավտոբուսը և «Mercedes Benz C»–ն

Օգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «FAV» մակնիշի 3172L պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը և «Mercedes Benz C» մակնիշի 35 AQ 967 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոբուսի ուղևորուհի՝ 1963 թ. ծնված Մ. Ո.-ը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը