Լրահոս

30.08.2016 19:50


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 7 ՃՏՊ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 7 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է խարդախության՝ 5, յուրացման՝ 3, գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը