Լրահոս

31.08.2016 08:29


Կոմիտասի պողոտայում քաղաքացին ցած է ընկել բնակարանի պատշգամբից

Կոմիտասի պողոտայում քաղաքացին ցած է ընկել բնակարանի պատշգամբից

Օգոստոսի 30-ին, ժամը 21.39-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի 2-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ թիվ 70 տան բնակիչ Ա. Կ.-ը (ծնված 1994 թ.) ցած է ընկել բնակարանի պատշգամբից (2-րդ հարկ) և ստացել տարբեր մարմնական վնասվածքներ:

Ա.Կ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը