Աշխարհ

31.08.2016 19:37


Միրանդա Քերը վերջապես խոսել է իր նախկին ամուսին Օռլանդո Բլումի մերկ լուսանկարի մասին (լուսանկար)

Միրանդա Քերը վերջապես խոսել է իր նախկին ամուսին Օռլանդո Բլումի մերկ լուսանկարի մասին (լուսանկար)

Մեկ ամիս առաջ համացանցում հայտնված հայտնի դերասան Օրլանդո Բլումի մերկ լուսանկարը՝ երգչուհի Քեթի Փերրի հետ լաստի վրա, ցնցել էր բոլորին։ Սակայն դերասանի նախկին կինը՝ Միրանդա Քերը, միայն այօր է արձագանքել։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Խոսելով ավստրալական ռադիոյի հաղորդավարներ Քայլ Սենդիլանդսի և Քեքի Օ՛Հենդերսոնի հետ՝ Միրանդա Քերը պատմել է, որ իր նախկին ամուսինը նախապես հաղորդագրություն է ուղարկել իրեն և զգուշացրել մերկ լուսանկարների մասին։

«Ես իրոք շփոթված եմ. որոշ լուսանկարներ ի հայտ են եկել։ Ես մտածեցի, որ դու պետք է իմանաս այդ մասին»,– գրել էր Բլումը հաղորդագրության մեջ, և ես մտածում էի ՝ «Ի՞նչ է նրա մտքով անցել, ի՞նչ է նա մտածել, պարզ երևում է, որ չի մտածել»,–ասել է Քերը։

«Victoria's Secret»–ի նախկին մոդելը կատակել է, որ նախկին ամուսնու համար լողազգեստ կգնի, որպեսզի վերջինս կարողանա ծածկել իր մարմինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը