Քաղաքական

31.08.2016 14:47


ՀՀԿ–ական. «Ադրբեջանը պահանջում է ամբողջը միանգամից՝ ԼՂ վերադարձ Ադրբեջանին»

ՀՀԿ–ական. «Ադրբեջանը պահանջում է ամբողջը միանգամից՝ ԼՂ վերադարձ Ադրբեջանին»

Այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Արցախի ազատագրված տարածքները հանձնելու մասին խոսակցությունը բավականին վտանգավոր խայծ է, որը հատուկ նպատակ է հետապնդում՝ շոշափել ժողովրդի տրամադրությունները։

–Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը միշտ բարձրացրել է տարածքների վերադարձման հարցը, բայց արյունով գրավված տարածքները չե՛ն վերադարձվում։ Դրանք ԼՂՀ անվտանգության տարածքներն են, հանդիսանում են ԼՂՀ տարածքային ամբողջականության մաս, և որևէ մեկը չի պատրաստվում որևէ սանտիմետր հող վերադարձնել,–պնդել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Նաև ավելացրել է, որ առանց փոխզիջումների՝ որևէ բանակցային գործընթաց երբևէ չի իրականացվում, բայց և Ադրբեջանի կողմից որևէ փոխզիջման մասին առաջարկություն հայկական կողմը չի ստացել:

Ադրբեջանը պահանջում է ոչ միայն, այսպես կոչված, ազատագրված կամ իրենց կողմից օկուպացված տարածքները: Ադրբեջանը պահանջում է նաև Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանին։ Նա պահանջում է ամբողջը միանգամի՛ց և ուրիշ ոչինչ,-ընդգծել է Գ.Մելիքյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը