Լրահոս

31.08.2016 15:52


Բասկետբոլի «Ուրարտու» ակումբի խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է. Տիգրան Գյոկչյան

Բասկետբոլի «Ուրարտու» ակումբի խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է. Տիգրան Գյոկչյան

Բասկետբոլի Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց նոր կազմավորված թիմից, պատմեց նախապատրաստական փուլի մասին և անդրադարձավ թիմի հնարավորություններին:

-Պարոն Գյոկչյանը, արդյո՞ք «Ուրարտու» բասկետբոլային ակումբն անցնում է ձևավորման վերջին փուլը:

-Այո՛, մենք հասել ենք թիմի ձևավորման վերջին փուլին: «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ձևավորումը սկսեցինք դեռևս ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ֆեդերացիայի ղեկավար այրերի հետ երկար և դժվար քննարկումներից և առաջարկներից հետո ընդհանուր նվիրված աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց ստեղծել բավականին լավ ակումբ, որտեղ հանդես կգան մրցունակ բասկետբոլիստներ:

-Քանի՞ լեգիոնականներ կունենա ակումբը և ովքե՞ր են նրանք:

-Մենք արդեն ունենք երկու պաշտոնական հաստատում: Առաջինը Տերի Սմիթն է, ում հետ արդեն համագործակցում ենք, իսկ երկրորդի անունը դեռևս չենք բարձրաձայնում, միայն սեպտեմբերի 10-ից հետո: Կհավելեմ միայն այն, որ վերջինս բարձր մակարդակի բասկետբոլիստ է, հանդես է եկել եվրոպական և ասիական առաջատար առաջնություններում: Կլինի նաև երրորդ բասկետբոլիստը, ով կստանա հայկական անձնագիր: Նա հանդես է եկել ԱՄՆ-ում և հեռանկարային մարզիկ է:

-Ակումբի «կորիզը» ձևավորվում է Հայաստանի հավաքականից, սակայն չի լինի հիմնական առաջատարը՝ Բրայան Դանսթոնը և մի քանի այլ խաղացողներ: Ինչո՞ւ:

-Հավաքականի անդամներից հրավիրվել են բոլորը, սակայն եկել են նրանք, ովքեր այս պահի դրությամբ ունեն այդ հնարավորությունը: Դանսթոնը կարող էր համալրել թիմը, սակայն նա թանկ խաղացող է և մենք չունենք այդ հնարավորությունը: Հավաքականի մի քանի այլ խաղացողներ դեռևս սովորում են ԱՄՆ-ում և հրավերք կստանան ավելի ուշ:

-Առաջին անգամ մասնակցում ենք Ռուսաստանի առաջնությանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Անշուշտ մենք մեծ ցանկություն ունենք հաղթելու, բայց մեր խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է: Հնարավորություններ ունենք հաղթելու, սակայն հակառակորդները բարդ են և փորձառու: Յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթել և վերջ: Մենք չենք լինելու «վիճակագրություն հաշվող» և չենք լինելու մրցաշարային աղյուսակի վերջնամասում:

Մանրամասները՝ ՀԱՕԿ –ում։

Այս խորագրի վերջին նյութերը