Լրահոս

01.09.2016 08:24


ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. վարորդը մահացել է

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. վարորդը մահացել է

Օգոստոսի 31-ին, ժամը 23.06-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2101» մակնիշի 29 SU 847 պ/հ (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ս.) և «ВАЗ-2107» մակնիշի 34 TU 858 պ/հ (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնել «ВАЗ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1962 թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ Ս. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը