Լրահոս

01.09.2016 08:30


Վանաձորում ավտոմեքենան բախվել է ծառին և գազատար խողովակին. կա զոհ

Վանաձորում ավտոմեքենան բախվել է ծառին և գազատար խողովակին. կա զոհ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.52-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ВАЗ-2114» մակնիշի 77 OQ 788 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և գազատար խողովակին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1985 թ. ծնված Ժ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը