Լրահոս

25.09.2016 11:00


ՃՏՊ Արտաշատում (լրացված)

ՃՏՊ Արտաշատում (լրացված)

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20.50-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 80 LS 100 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Յ. Վ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը