Լրահոս

25.09.2016 18:55


Հակառակորդի կողմից արձակված գնդակից զինծառայող է մահացել

Հակառակորդի կողմից արձակված գնդակից զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը