Լրահոս

26.09.2016 17:16


10-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

10-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Ինչպես ոստիկանությունը տեղեկացրել էր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 6 դպրոցի անցումների մոտ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արամ Հ.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 13.40-ին, Ս. Դավթի փողոցում իր վարած «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել երեխային:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը