Լրահոս

27.09.2016 21:20


Խուլիգանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից

Խուլիգանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից

Ոստիկանությունից հայտնում են, որ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):

Այս խորագրի վերջին նյութերը