Կարծիք

28.09.2016 11:47


Տաքսու վարորդները պարել են Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տաքսու վարորդները պարել են Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Ահա թե ինչ տեսանք գիշերային Երևանում այսօր։ Նվագողները գումար են աշխատում: Տաքսու վարորդները պար են գալիս։ Աշխարհի խենթությունը տեսա UC Berkeley-ում սովորելուս համալսարանական տարիներին։ Եկավ մի ժամանակ, որ ամենախենթ բանի վրա այլևս չէի զարմանում։ Սովորական էր դարձել ամեն խենթություն։ Բայց չգիտես ինչու այսօր երբ Երևանի փողոցում, գիշերով տեսա կլառնետ և դհոլ նվագողների և նաև պարող մարդկանց` զարմացա։ Դե հավանաբար սովոր չենք այսպիսի բաներ տեսնել մեր երկրում։ Էլ չասեմ թե Շուշիիս համար որքան հետաքրքիր էր։

Հենց այսպես էլ ապրում ենք մեր անգին Հայաստանում։ Տաքսու վարորդներին միացան պատահական անցորդներ և ուս ուսի տվեցին։

Նելլի Շուշի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը