Լրահոս

29.09.2016 09:27


ՃՏՊ Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում

ՃՏՊ Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21,08-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Audi A8» մակնիշի 34 UM 391 պ/հ (վարորդ ` 1966 թ. ծնված Ա. Ե. ) և «Nissan Latio» մակնիշի 34 MN 811 պ/հ (վարորդ` 1977 թ. Հ. Հ.) ավտոմեքենաները:

«Nissan Latio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1956թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը