Աշխարհ

29.09.2016 12:13


Քուվեյթը, Քաթարը և Բահրեյնը ԱՄՆ–ից 81 կործանիչ կգնեն

Քուվեյթը, Քաթարը և Բահրեյնը ԱՄՆ–ից 81 կործանիչ կգնեն

Ամերիկյան իշխանությունները հավանություն են տվել «Boeing 36» ընկերության կողմից Քաթարին 4 միլիարդ ԱՄՆ դոլարով F-15 կործանիչներ վաճառելուն և 28 F/A- 18E/F «Super Hornet»՝ պատվերը ևս 12 միավորով լրացնելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նաև հստակեցվում է, որ «Lockheed Martin»–ին թույլատրված է վաճառել 17 «F-16» Բահրեյնին՝ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, և ևս 20 ինքնաթիռի արդիականացում իրականացնել։

Այդ գործարքները քննարկվում էին իշխանությունների կողմից ավելի քան 2 տարի՝ Քաթարի կողմից Իսրայելից զգուշանալու և իսլամական խմբավորումների հետ ենթադրելի կապ ունենալու մասին քննադատությունների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը