Լրահոս

30.09.2016 09:37


Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Օպել Աստրան Ջ»-ն և «ՎԱԶ-3110»-ը

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Օպել Աստրան Ջ»-ն և «ՎԱԶ-3110»-ը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, բախվել են «Օպել Աստրան Ջ» մակնիշի 28TM888 (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1974թ.) և «ՎԱԶ-3110» մակնիշի 25SO732 (վարորդ՝ Ս. Դ.) պետհամարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել Աստրան Ջ» ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «Օպել Աստրան Ջ» ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը