Լրահոս

01.10.2016 13:34


Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին «Mercedes c180»–ը հայտնվել է ձորակում

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին «Mercedes c180»–ը հայտնվել է ձորակում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.44-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհի Հրազդան-Ծաղկաձոր հատվածի 12-րդ կմ-ին «Mercedes c180» մակնիշի 34 MC 894 պետհամարանիշով (վարորդ՝ 1967 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և հայտնվել ձորակում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը