Քաղաքական

02.10.2016 15:00


Նոր տվյալներ ընտրախախտումների վերաբերյալ (լրացված, տեսանյութ)

Նոր տվյալներ ընտրախախտումների վերաբերյալ (լրացված, տեսանյութ)

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 230 դիտորդ առցանց ռեժիմով ներկայացնում է այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող ընտրախախտումները։

Դիտորդները նշում են ընտրատեղամասը, ընտրատեղամասի հասցեն, ժամը և խախտման տեսակը։ Օրվա առաջին կեսի տվյալները՝ այստեղ։

15:06 36/1 Սառնաղբյուր

Ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում

14:50 36/7 Հայհոյանք/ճնշում/ահաբեկում/սպառնալիք/ ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ

Դիտորդին վստահված անձը սպառնացել է և պահանջել դադարեցնել տեսագրությունը:

14:37 38/12 Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում

Քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Հայրապետյանի վստահված անձը՝ Մկրտչյան Կարենը, վկայականը պահում էր գրպանում, սակայն տեսանելի չէր պահում, բացի այդ, Հանրապետական կուսակցությունից այլ վստահված անձ կար։
Նախագահը դիտողություն արեց, վստահված անձը հեռացավ

14:29 27/1 Ընտրողին օգնելու կարգի խախտում

Գառնիի 27/1 տեղամասում 2-3 դեպքում ընտրողներին օգնել են քվեարկություն կատարել՝ առանց օգնողի տվյալները գրանցամատյանոմ գրանցելու: Պարզապես օգնողը ընտրողի հետ մտել է քվեախցիկ և քվերակել:

14:27 27/1 Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս

Գառնիի 27/1 տեղամասում վստահված անձը ուղղորդել է քվեարկության եկած երկու ընտրողի՝ ում օգտին քվեարկել:

14:25 39/1 Ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում

14:22 34/63 Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս

Դիտորդը նկատել է 30-ին մոտ տղամարդ, որը առավոտվանից ընտրատեղամասից դուրս կանգնած է էղել: Դիտորդը նկատել է թե ինչպես է տվյալ անձը մի կնոջ ուղղորդում ընտրել 2–րդ համարին` «Բալասանյան դաշինքին»-ին:

***

15:35 30/10 Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում

15:32 27/3 Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում

15:32 27/1 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

15:28 30/10 Այլ

15:20 34/38 Վստահված անձի կամ ՏԸՀ անդամի կողմից մատնանշված խախտումը / գնահատականը գրանցամատյանում գրառելու պահանջի մերժում

15:15 30/11 Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում

Տեղամասում ներկա է եղել մեկից ավելի ԲՀԿ վստահված անձ. դրանից հետո տեղամասում է հայտնվել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության մի քանի վստահված անձ։

***

16:00-ի դրությամբ՝ 127 ընտրախախտում է արձանագրել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը։

***

16:06 36/1 Սառնաղբյուր Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընտրողը ցուցակում նկատել է, որ իր անվան դիմած արդեն քվեարկել են և այլ անձնագրի համար է նշված:

16:05 38/4 Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում

15:50 38/2 Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից

Հանձնաժողովի անդամը՝ Սուրեն Հարությունյանը, անընդհատ ելումուտ էր անում, առանց նախագահի հանձնարարության այլ հանձնաժողովի անդամների գործառույթներն էր կատարում, 10 րոպեն մեկ իր տեղը փոխում էր և բոլորին խանգարում։ Ապա դուրս է եկել ընտրատեղամասից և այլևս չի վերադարձել։ Նախագահը զանգահարում է, անհասանելի է։

15:48 27/1 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ

Ոմն քաղաքացի, որը, հանձնաժողովի քարտուղարի պնդմամբ, հոգեկան խանգարում ունի, երկրորդ անգամ է կատարել քվեարկություն: Դիտորդի դիտարկմանը, որ գրանցի բազմակի քվեարկության փաստը, հանձնաժողովի քարտուղարն ասել է՝ թեթև տարեք, ինքը հոգեկան հիվանդ է:

15:38 36/7 Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով

Ընտրողների կուտակումներ են, որոնք տեղամասից դուրս ուղորդվում են անհայտ անձանց կողմից:

Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է միջոցներ ձեռնարկել՝ պնդելով որ նա չի կարող կանխել տեղամասից դուրս խախտումները:

15:32 27/3 Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում

Հանձնաժողովի նախագահը սահմանափակում է դիտորդների և վստահված անձանց ազատ տեղաշարժը տեղամասում:

15:32 27/1 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Տարեց ընտող Հայկանուշ Մովսիսյանը թոռնուհու ուղեցությամբ տեղամաս է եկել և պարզել, որ իր անվան դիմաց արդեն ստորգրած է: Հանձնաժողովը նրան հնարավորություն չի տվել քվեարկել, ինչի պատճառով ընտրողը վրդովված հեռացել է տեղամասից՝ առանց քվեարկելու:

Ներկա վստահված անձինք պնդեցին, որ արձանագրվի գրանցամատյանում այդ փաստը, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագել:

15:28 30/10 Այլ

Նույն հասցեում հաշվառված են եղել նաեւ օտար մարդիկ, որոնց քվեարկողը չի ճանաչել։ Դիտորդները հանձնաժողովի նախագահից պահանջել են արձանագրել հաշվառման հետ կապված խնդիրը։ Առկա է լուսանկարը:

***

17:08 34/9 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

17:06 38/17 Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով

17:04 30/11 Այլ

17:02 36/9 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընտրողները, գալով տեղամաս, տեսնում են, որ իրենց փոխարեն արդեն ստորագրել են իրենց ընտանիքի ավելի վաղ քվեարկած անդամները։ Իրենք էլ քվեարկում են վերջիններիս փոխարեն՝ սլաքում նշում անելով։
Հանձնաժողովի նախագահն արձանագրություններ չի կազմում՝ պատճառաբանելով, որ դրանք աննշան խախտումներ են։

16:55 38/4 Քվեարկության գաղտնիության խախտում

Ընտրողը քվեախցիկից դուրս է եկել քվեաթերթիկը ծրարի մեջ չդրած, քվեաթերթիկը ծալած վիճակում, նախագահը և դիտորները նկատում են, նախագահը դիտողություն է անում և շտկում է իրավիճակը՝ հրահանգելով անմիջապես քվեաթերթիկը դնել ծրարի մեջ։

16:55 34/38 Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում

Դպրոցի տնօրենը, որը հանձնաժողովի անդամ չի և ոչ էլ վկայական ունի, պարբերաբար մտնում էր ընտրատարածք և շրջում:

Դիտորդի նկատառումից հետո վերջինիս դուրս են հրավիրել ընտրատեղամասից:

16:53 27/4 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
Մի կին ընտրող տեղամաս գալով՝ բացահայտել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է: Հանձնաժողովի ներսում տարաձայնություն է ծագել նրան քվեարկելու հնարավորություն տալու և դրա մեխանիզմի հետ կապված: Ի վերջո, որոշել են պարզել ԸԸՀ-ից, և ԸԸՀ անդամ Գայանե Կիրակոսյանն ասել է, որ ընտրողն այլևս չի կարող քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց քվեարկված է, և եթե բողոք ունի, թող գնա դատարան:

Ընտրողի անվան դիմաց ստորագրած լինելու փաստը արձանագրվել է գրանցամատյանում

16:46 34/25 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Գալով տեղամաս՝ ընտրողը տեսել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է։
Կազմվել է արձանագրություն։ Ընտրողը հեռացել է առանց ընտրելու։

16:44 38/19 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

16:39 27/1 Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում
Տեղամասում նկատվել է միաժամանակ 15-ից ավելի ընտրող

***

17:29 36/7 Այլ

17:27 27/1 Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում

17:17 27/1 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ
Արմեն Կարենի Մանուկյանի փոխարեն արդեն քվեարկել են նույնականացման քարտով, իսկ Մանուկյան Արմենը ներկայացել է անձնագրով:
Հանձնաժողովի նախագահը փոխանցել է դիտորդին ԿԸՀ-ի կարգավորումն առ այն, որ այն դիտորդները, որոնց փոխարեն արդեն իսկ քվեարկել են, այլևս քվեարկելու իրավունք չունեն: Առկա է ձայնագրություն: Ընտրողը լքել է տեղամասը

17:16 27/4 Անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ
Դիտորդները հայտնաբերել են, որ կնիքի թանաքը շուտ ցնդում է և հեշտությամբ մաքրվում անձեռոցիկով:

***

18:09 30/41 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Բեկչյան Սիրանուշը (հաշվառված Լազարյան 18, բն ) ստորագրել է հարեւանի համար նախատեսված տողում, իսկ երբ հարեւանն է եկել՝ Թումանյան Մանյակը, ու տեսել է որ իր համար նախատեսված տողում արդեն ստորագրված է, պահանջել է ապահովել իր ընտրելու իրավունքը, որը չի ապահովվել։
Հանձնաժողովը հրաժարվում է Մանյակ Թումանյանին թույլ տալ ընտրել։

18:01 30/18 Անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ

Մի կին վերադարձել է տեղամաս՝ տեղեկացնելով որ կնիքն անձնագրում արդեն ցնդել է:
Գրանցվել է հանձնաժողովի անդամի կողմից

17:49 34/14 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ

Դիտորդները ընտրողի ձեռքին հայտնաբերել են 2 ծրար՝ քվեարկած թերթիկով, որոնք փորձել է գցել քվեատուփը։
Արձանագրություն չի կազմվել

17:47 34/38 Հայհոյանք/ճնշում/ահաբեկում/սպառնալիք/ ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ

ԲՀԿ-ի վստահված անձը` ոմն Խաչիկ Ստամբուլցյան, սպառնում է, անձնական վիրավորանքներ է ուղղում դիտորդներին` ասելով, որ իրավունք չունեն ընտրատեղամասում գտնվել: Անընդհատ լարված մթնոլորտ է ստեղծում:

ՀՆ-ն փորձել է հանդարտեցնել իրավիճակը, սակայն ապարդյուն: Արձանագրություն չեն կազմում խախտումների վերաբերյալ:

17:44 38/4 Քվեարկության գաղտնիության խախտում

Ընտրողը քվեախցիկից դուրս է քվեաթերթիկը ծրարի մեջ գցել, դիտորդը, նախագահը նկատել են, դիտողություն է արել նախագահը, սակայն թույլ է տվել ծրարը գցել քվեախցիկ։

17:41 34/17 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընտրողը փորձել է քվեարկել կենսաչափական անձնագրով, սակայն քվեաթերթիկը տուփի մեջ գցելուց առաջ նրան թույլ չեն տվել քվեարկել։ Քվեաթերթիկը մարվել է և կազմվել է արձանագրություն

17:35 38/8 Այլ

Կապանի թիվ 38/08 ընտրատեղամասում քվեարկության սկզբին քաղաքապետի և ավագանու քվեաթերթիկների ծրարները խառնել էր: Ծիրանագույն քվեաթերթիկներն ու ծրարները քաղաքապետի քվեարկության համար են, իսկ սպիտակը՝ ավագանու թեկնածուներինը: Որոշ ժամանակ քվեարկությունը ընթացել է գույները խառնած քվեաթերթիկ-ծրարներով:

17:29 36/7 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընտրողների ցուցակում դեռևս քվեարկության չներկայացած 3 ընտրողի անվան դիմաց ընտրողի ստորագրության համար նախատեսված վանդակում կնիք է դրված, իսկ ստորագրությունները բացակայում են:

***

19:06 24/4 Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից

Հանձնաժողովի անդամները չեն իրականցնում գործառույթների հերթափոխ: Ամողջ օրվա ընթացքում ընտրացուցակների հետ աշխատող անդամը չի փոխվել:

19:06 27/1 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընտրողը` Սողոյան Գայանեն (հերթական համարը` 130), եկել է քվեարկության և անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:

19:03 34/44 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ

19:00 27/1 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Երկու եղբայր ընտրել են միմյանց փոխարեն: Դիտորդը նախազգուշացրել է դեպքի մասին՝ արձանագրելու ակնկալիքով:
Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում ամեն մի բան գրանցել, քանի որ սա ըստ ԿԸՀ-ի տեխնիկական խնդիր է:

18:59 27/1 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

18:58 34/44 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Երկու դեպք է գրանցվել, երբ ընտրողը եկել է քվեարկության և անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:

Դեպքերը արձանագրվել են գրանցամատյանում:

18:55 34/8 Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում
«Ֆոտոն» վարժարանի շենքում տեղակայված տեղամասում ներկա են վարժարանի տնօրենը, հավաքարարը և պահակը։ նրանցից ոչ մեկը չի կրում որևէ վկայական։ Տնօրենը պնդում է, որ ինքը ԲՀԿ վստահված անձ է, սակայն վկայական չի կրում։ Միաժամանակ տեղամասում ներկա է ԲՀԿ այլ վստահված անձ։
Հանձնաժողովի նախագահը տեղյակ է և ոչինչ չի ձեռնարկում։

18:53 39/4 Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում

18:44 38/2 Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում

Դիտորդի տեսաձայնագրման պահին հանձնաժողովի անդամ Սուրեն Հարությունյանը դիտորդի ձեռքից խլեց հեռախոսը և փորձեց ջարդել այն, սակայն դիտորդին հաջողվեց իր հեռախոսը հետ ստանալ։ Մյուս հանձնաժողովի անդամները և ոստիկանությունը միջամտեցին և շտկեցին իրավիճակը։

18:36 24/4 Ընտրատեղամասի սխալ կահավորում

Տեղամասը թեքահարթակ չունի:

***

19:45 38/12 Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով

19:38 34/37 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընտրողը երրորդ անգամ է մոտենում քվեարկելու, սական իր անունը չկա ընտրացուցակում: Նման դեպքեր էլի են նկատվել դիտորդի կողմից:

Հանձնաժողովի նախագահի կողմից ոչ մի արձագանք չի եղել, անդամները տեղյակ չեն նման դեպքերում ինչ քայլեր պիտի ձեռնարկել:

19:38 34/8 Այլ

19:30 27/1 Ընտրողին օգնելու կարգի խախտում

Նույն անձը փորձել է 2-րդ անգամ քվեարկել, կանխվել է դիտորդի կողմից: Ընդ որում, այն անձն է, ով նախկինում առանց վկայականի ներկա էր ընտրատեղամասում:
Հանձնաժողովի կողմից ոչինչ չի արձանագրվել:

19:17 39/1 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ
Նույն անձը փորձում էր քվեարկել երկրորդ անգամ:
Փորձը վստահված անձի միջնորդությամբ կանխվել է:

19:17 39/1 Քվեաերթիկի դուրս հանում տեղամասից կամ ներս բերում
Ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը տեղամասից հանել:
Փորձը կանխվել է ոստիկանի կողմից:

19:10 34/9 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընտրողը, գալով տեղամաս, տեսել է, որ իր փոխարեն ստորագրել է նույն հասցեում գրանցված իր եղբայրը։ Ինքն էլ ստորագրել է եղբոր փոխարեն և կատարել քվեարկություն։

***

20:00 34/71 Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով
Մոտ 10 մարդկանց կուտակումներ տեղամասի մոտ:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է կուտակման մասին, սակայն չի փորձում լուծել` ասելով, որ տեղամասից դուրս ինքը անելիք չունի:

19:49 30/29 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
Չիբուխչյան ազգանունով ընտրող, որն առավոտյան արդեն իսկ ընտրել էր, երեկոյան եկել էր տեղամաս՝ տեղեկանալու՝ իր ընտանիքից ովքեր են քվեարկել։
Հանձնաժողովի նախագահը ցույց է տվել գրանցամատյանում առկա իր ընտանիքի անդամների ստոարգրությունները։

19:45 38/13 Ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում
ՀՀԿ համայնքի ղեկավարի վստահված անձը՝ ոմն Արամ, ընտրողների ներկայությամբ բարձր խոսակցություն էր վարում, որն ակնհայտ քարոզչություն էր։

Վստահված անձին դուրս են հրավիրել, սակայն 20 րոպե հետո նա վերադարձել է։

19:45 38/12 Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով

Ընտրատեղամասից դուրս՝ դռան մոտակայքում 20-30 մարդկանց կուտակումներ, և մեքենաների կուտակումներ՝ մոտ 20-25 հատ։ Դիտորդը դիմեց նախագահին, նախագահը ոստիկանին դիտողություն արեց, ոստիկանը 5 րոպեով իրավիճակը շտկեց, սակայն կուտակումները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը