Կարծիք

03.10.2016 11:05


Միայնակ չես կարող ջարդել Հանրապետականի ընտրակեղծիքի մեքենան

Միայնակ չես կարող ջարդել Հանրապետականի ընտրակեղծիքի մեքենան

ՏԻՄ ընտրությունները եկան մեկ շատ պարզ ճշմարտություն ապացուցելու՝ դու կարող ես լինել շատ կրթված, ազնիվ, բարի նպատակներ ունեցող քաղաքական ուժ, բայց միայնակ դու չես կարող ջարդել Հանրապետականի ընտրակեղծիքի մեքենան: Սակայն եթե նայեք թվերին, մասնավորապես, Վանաձորում ու Գյումրիում դուք կտեսնեք, որ այն դեպքում, եթե ոչ իշխանական ուժերը մինչև ընտրությունները միավորվեին, իրենք ոչ թե հաղթանակ, այլ ջախջախիչ հաղթանակ կտանեին Հանրապետականի հանդեպ:

Ես պնդում եմ, որ նույնը կարող է լինել նաև համապետական ընտրությունների ժամանակ. եթե միավորվեն ոչ իշխանական ուժերը, քաղաքացիական դիտորդները, Սփյուռքը և երկրի համար մտահոգված բոլոր սրտացավ մարդիկ, ներդրվի ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրս, որը կզուգորդվի լուրջ աշխատանքով ԶԼՄ-նում ու սոցցանցերում, ապա հնարավոր կլինի հաղթել Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը:

Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է:

Հ.Գ. Ականատես լինելով մի քանի նախընտրական բակային հանդիպումների՝ կարող եմ ասել, որ մարդկանց մոտ նույնպես առկա էր հետևյալ հարցադրումը՝ ինչի՞ եք դուք ընդդիմադիրներով էդքան շատ: Ինչի՞ չեք միավորվում Հանրապետականի դեմ, որ մենք էլ իմանանք, որ պետք է գնալ համախմբված մեկ ուժի քվեարկել, այլ ոչ թե 7-8 անուն պարունակող քվեաթերթիկից ընտրել ինչ-որ մի ուժի:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը