Աշխարհ

13.10.2016 19:09


ԱՄՆ–ի Մեծ լճերում անհայտ օբյեկտ են տեսագրել (տեսանյութ)

ԱՄՆ–ի Մեծ լճերում անհայտ օբյեկտ են տեսագրել (տեսանյութ)

ԱՄՆ–ի Մեծ Լճերից մեկում տեսագրել են անհայտ օբյեկտ։ Տեսանյութը հրապարակվել է «YouTube»–ում հոկտեմբերի 10–ին և 500 հազարից ավելի դիտում է հավաքել։

«Ուրվական նավը հայտնվում է Վերին լճի վրա» անվանմամբ տեսանյութում, որը հրապարակել է Միչիգան նահանգից Ջեյմս Ասելին օգտատերը, տարբերակվում է 2 ուղղահայաց կառույց, որոնք կարծես աշտարակներ լինեն։ Դրանց վրա խփվում են ալիքները։

Տեսանյութն ուղիղ մեկ րոպե է տևում։ Ընդ որում, դրա հեղինակը պնդում է, որ առեղծվածային օբյեկտն անհետացել է հենց իր աչքի առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը