Լրահոս

13.10.2016 20:50


Ուղևորուհու դրամապանակը գողացողը հայտնաբերվել է

Ուղևորուհու դրամապանակը գողացողը հայտնաբերվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Գ.-ն և հայտնել, որ թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 19.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ն, որը Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը