Աշխարհ

15.10.2016 11:35


Վարշավայում ինքնաշեն ռումբ–թերմոս է պայթել

Վարշավայում ինքնաշեն ռումբ–թերմոս է պայթել

Վարշավայում բնակելի տանը պայթյուն է որոտացել։ Նշվում է, որ ռումբը թաքցված է եղել թերմոսի մեջ, որը տեղավորել են բնակարաններից մեկի դռան տակ։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։

Ոստիկանությունն ահաբեկչության վարկածը հերքում է։

«Ոչ մի նշան չկա այն բանի, որ պայթյունն ահաբեկչական գրոհ լինի»,–հայտարարել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Լեհական TVP հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 4–հարկանի տանը։ ТАСС–ի փոխանցմամբ՝ կատարվածից հետո տան մոտ 100 բնակիչ տարհանվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը