Կարծիք

15.10.2016 13:41


Փաստորեն, արդեն Թուրքիային էլ է հաջողվում կամաց-կամաց ներխուժել ղարաբաղյան կարգավորման ճակատ

Փաստորեն, արդեն Թուրքիային էլ է հաջողվում կամաց-կամաց ներխուժել ղարաբաղյան կարգավորման ճակատ

Դե եթե Թուրքիան էլ է «խառնվելու» Ղարաբաղի հարցին, ասա մենք մեռնենք:
Լավրովը չի բացառում, որ Թուրքիան դրական դերակատարություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, իսկ եթե Լավրովը չի բացառում, ապա հարցը շա՜տ լուրջ է: Փաստորեն, արդեն Թուրքիային էլ է հաջողվում կամաց-կամաց ներխուժել ղարաբաղյան կարգավորման ճակատ, ու եթե Թուրքիան է այս հարցում «խցկվում», ապա մեր վիճակը շատ ավելի է լրջանում՝ բարդացնելով Ղարաբաղի հարցը մեր օգտին լուծելը:

Հետաքրքիր է՝ ՀՀ իշխանություններն այս մասին ի՞նչ են մտածում. գիտակցո՞ւմ են արդյոք, որ մենք մեծ պատնեշի առաջ ենք կանգնելու, եթե Թուրքիան «խառնվի» Ղարաբաղի կարգավորման հարցին: Թուրքիան ուզում է իր մասնակցությունը ցուցաբերել, մի բան անել, որ կարգավորումը ոչ Հայաստանի օգտին լինի, բայց հայաստանյան իշխանությունները դեռ ոչ մի քայլ չեն ձեռնարկում. սայլը տեղից չի շարժվում: Իսկ եթե լինի այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, ՀՀ իշխանությունները կսկսեն լացել, թե գիտեք՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են մեղավոր կարգավորումը մեր օգտին չլինելու համար: Եվ հիշե՛ք՝ այս ամենի մեղավորը ո՛չ Պուտինն է լինելու, ո՛չ ԱՄՆ-ը կամ որևէ պետության ղեկավար. մեղավորն այսօրվա իշխանությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նրանք ոչ միայն չեն կարողանում մեր առօրյա խնդիրները լուծել, երկրում որևէ դրական փոփոխություն անել, երկրի ներքին քաղաքականությունն էլ հայտնվել է կոլապսի մեջ, այլ նաև արտաքին քաղաքականության մեջ են «ծույլիկություն» անում: Եվ, փաստորեն, Ղարաբաղի կարգավորման հարցին էլ են նույն անտարբեր վերաբերմունքը ցուցաբերում, ինչպես յուրքանչյուր խնդրին, ինչը վերաբերում է մեր երկրին ու ժողովրդին:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը