Լրահոս

16.10.2016 11:47


Վայքի գազալցակայանի մոտ «Մերսեդեսն» ընկել է ձորը

Վայքի գազալցակայանի մոտ «Մերսեդեսն» ընկել է ձորը

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 132-րդ կմ-ում «MERSEDES C200» մակնիշի 43 VV 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Վ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, ինչից Վ. Բ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչ վայր հասնելը՝ Վ. Բ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը