Կարծիք

17.10.2016 14:15


Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է (տեսանյութ)

Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է (տեսանյութ)

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ, համատեղությամբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունն եմ նայում՝ ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցը հետաձգելու կապակցությամբ, ու մի ասացվածք միտքս եկավ, որ, կարծում եմ, շատ դիպուկ է բնորոշում նրա ասածը. «Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակն էլ ասում է, թե պետք չէ կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգությունը, թե բա՝ ինքը պետք է ընդհանուր շահերը ներկայացնի, և այլն: Էդուարդ Շարմազանովը, թերևս, ճիշտ կլիներ, եթե Երևանում կայացած գագաթաժողովին Հայաստանի ներկայացուցիչը նշանակվեր ՀԱՊԿ քարտուղար: Սակայն դա տեղի չունեցավ, չնայած մինչ այդ կազմակերպության գործող քարտուղարն էլ էր հայտարարել, որ նոր քարտուղարը պետք է Հայաստանից լինի:

Իհարկե, նման բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը չէր կարող անհիմն և մտացածին լինել: Բորդյուժան դա ասել էր՝ տիրապետելով ներքին ինֆորմացիային: Այսինքն, նախնական համաձայնություն կար, սակայն հետագայում ինչ-որ բան փոխվեց: Նազարբաևն էլ շատ «հանկարծակի» հիվանդացավ ու չեկավ Երևան: Չեմ պնդում, որ դա այդպես է, բայց գոնե ինձ համար նման զարգացումներում տեսանելի է որոշակի միտում: Չգիտեմ՝ կոնկրետ ով չի ցանկանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Ադրբեջանի հակառակորդ երկրի ղեկավարին, բայց որ մեկը կամ մի քանիսը խոչընդոտել են դրան, ակնհայտ է:

Դե, իսկ Շարմազանովն ի՞նչ...վատ խաղի պայմաններում փորձում է դեմքը պահել: Իսկ ի՞նչ կարող էին անել: Սերժ Սարգսյանն էլ աղուհացով վազեց օդանավակայան՝ Պուտինին դիմավորելու՝ մոռանալով, որ Երևան նաև այլ երկրների ղեկավարներ էլ են գալիս: Բայց դա էլ չօգնեց. դրանից ավելի ի՞նչ կարող էին անել:

Շարմազանովն էլ մեզ առաջարկում է բավարարվել նրանով, թե ՀԱՊԿ խորհուրդը «նեյտրալ» հայտարարութուն է ընդունել Ղարաբաղի հարցով և փորձում դրանում «հայամետ» ենթատեքստ գտնել: Իսկ իրականությունն այն է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրները ցանկանային Ղարաբաղի հարցով Ադրբեջանին ինչ-որ բան ասել, դա ուղիղ կանեին, այլ ոչ թե տարընթերցումների տեղիք տվող, ոչինչ չնշանակող հայտարարություն կանեին, որ ամեն մեկն այդտեղ իր համար դրական բան տեսնի:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը