Լրահոս

20.10.2016 19:08


Ջրային կենդանիներ և բույսեր էր ապօրինի արդյունահանել

Ջրային կենդանիներ և բույսեր էր ապօրինի արդյունահանել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 19-ին Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 6 տան մոտ հայտնաբերվել է 1956 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 292 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով (Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ):
Արթուր Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը