Աշխարհ

22.10.2016 11:05


Կանադայում ակտիվիստը Ջասթին Թրյուդոյի ուղղությամբ դդմի սերմեր է նետել (տեսանյութ)

Կանադայում ակտիվիստը Ջասթին Թրյուդոյի ուղղությամբ դդմի սերմեր է նետել (տեսանյութ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Տորոնտոյից ոչ հեռու գտնվող Համիլտոն քաղաք այցի ժամանակ ամբոխի մեջ կանգնած կանանցից մեկը հրել է լրագրողներին, ովքեր քաղաքային խորհրդի շենքի մոտ սպասում էին քաղաքական գործչի դուրս գալուն, և սկսել է նրա ուղղությամբ դդմի սերմեր նետել՝ բղավելով «Իրականացրո՛ւ քո խոստումները»։

Թիկնապահները ձերբակալել են կարգը խախտողին, իսկ Ջասթին Թրյուդոն, առանց քայլերը դանդաղեցնելու, նստել է մեքենան և հեռացել։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը եղել է Ութե Շմիդ Ջոնսը, ով վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում առաջադրվել էր Կանադայի «Կանաչների կուսակցությունից»։

Դդմի սերմերի վրա կանաչ թանաքով սրտիկներ են նկարված եղել։ Թե ինչ խոստումների մասին էր բղավում ակտիվիստը, չի հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը