Լրահոս

22.10.2016 10:59


Ուշադրություն. դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը

Ուշադրություն. դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը

Այս անգամ Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում: Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումներն արդեն կլինեն ինտենսիվ:

Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիճանաբար կթուլանա: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների՝ հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով:

Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն: Նշված ժամանակահատվածում հորդորում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը