Աշխարհ

22.10.2016 17:08


Ահա թե ինչու են բորտուղեկցորդուհիները ձեռքերը մեջքին պահում ուղևորներին դիմավորելիս (լուսանկար)

Ահա թե ինչու են բորտուղեկցորդուհիները ձեռքերը մեջքին պահում ուղևորներին դիմավորելիս (լուսանկար)

Մոլի ճանապարհորդները կամ պարզապես ուշադիր մարդիկ երևի թե նկատել են, որ ուղևորներին դիմավորելիս կամ ինքնաթիռի սրահով քայլելիս բորտուղեկցորդուհիները ձեռքերը մեջքին են պահում։ Այդ ընթացքում նրանք նաև ստուգում են ամրագոտիները և խնդրում անջատել հեռախոսները։

«Adme.ru» կայքն իմացել է ձեռքերը հետևում պահելու պատճառը։ Պատասխանը բավականին հեշտ է։ Թռիչքից առաջ բորտուղեկցորդուհիները պարտավոր են հաշվել ուղևորներին։

Հաշվարկումն անում են կա՛մ մուտքի մոտ, կա՛մ ինքնաթիռի սրահում, երբ արդեն բոլորը զբաղեցրած են լինում իրենց տեղերը։ Այդ հարցում նրանց օգնում է փոքրիկ հաշվիչը։

Բորտուղեկցորդուհիները թաքցնում են ձեռքերը, որպեսզի այդ գործընթացի հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը