Լրահոս

23.10.2016 15:46


«Հաղարծին» վանքի ավտոճանապարհին ծառ է կոտրվել և ընկել

«Հաղարծին» վանքի ավտոճանապարհին ծառ է կոտրվել և ընկել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» վանքի ավտոճանապարհին ծառ է կոտրվել և ընկել՝ դարձելով միակողմանի երթևեկելի. ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Դիլիջանից դեպի «Հաղարծին» վանք տանող ավտոճանապարհի 14-րդ կմ-ին:

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը