Լրահոս

23.10.2016 21:04


51-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է (ֆոտոշարք)

51-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է (ֆոտոշարք)

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի 13-րդ հարկից մի տղամարդ սպառնում է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա․ Հովհաննիսյանին հաջողվել է քաղաքացուն համոզել, որպեսզի նա հրաժարվի այդ քայլից, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 51-ամյա Մարատ Մովսիսյանն է, ով ոստիականության բաժնի պետի հետ զրույցում ասում էր, որ ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, այդ թվում՝ Ռազմական ոստիկանության ծառայողներ, և ինքը չունի մշտական բնակության վայր, ու քանի որ իրեն հետապնդողները չեն պատժվում՝ ինքը որոշել է ինքնասպան լինել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը