Աշխարհ

24.10.2016 15:10


Մուսա Բաժաևի դուստր. «Ամեն տեղ լավ է՝ բացի Ռաշկայից» (լուսանկար)

Մուսա Բաժաևի դուստր. «Ամեն տեղ լավ է՝ բացի Ռաշկայից» (լուսանկար)

Մոնակոյում կայացած հարսանիքից անմիջապես հետո ՌԴ–ում հայտնի միլիարդատեր Մուսա Բաժաևի 22-ամյա դուստր Էլինան 24–ամյա ամուսնու՝ Բեքհան Մամակաևի հետ ճանապարհորդության է մեկնել ԱՄՆ։ Մայամիի տաք լողափերն ու Լաս Վեգասի լույսերն այնքան են տպավորել աղջկան, որ նա հայրենիք վերադառնալու մասին լսել անգամ չի ուզում։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհին կիսվել է ԱՄՆ–ից ստացած իր տպավորություններով, իսկ սոցցանցի հետևորդի հարցին՝ «Որտե՞ղ է լավ՝ ԱՄՆ–ո՞ւմ, թե՞ Ռաշկայում», պատասխանել է. «Ամեն տեղ լավ է՝ բացի Ռաշկայից», – խոստովանելով, որ Մոսկվա վերադառնալու մասին մտքից վատ է զգում իրեն։

«life.ru»–ն հիշեցնում է՝ չեչեն գործարարի որդու կինը Մոնտե Կառլոյում կայացած հարսանիքին 20 մլն ռուբլի արժողությամբ զգեստ էր հագել, որը հատուկ նրա համար կարել էր լիբանանցի դիզայներ Զուհայր Մուրադը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը