Կարծիք

24.10.2016 16:35


Նույն ոսկերչական ընկերությունն է կրծքանշանների պատրաստման «փողոտ» գործն իրականացնում (տեսանյութ)

Նույն ոսկերչական ընկերությունն է կրծքանշանների պատրաստման «փողոտ» գործն իրականացնում (տեսանյութ)

Ոստիկանությունն այս տարի մեդալների վրա ծախսել է 40.000 ամերիկյան դոլար, և, ինչպես երևում է, այս թիվն ամեն տարի 3-4 միլիոն դրամով ավելանում է:

Ասենք, մենք այսքան խոսում ենք երկրի ծանր կացության մասին, ժողովրդի ծայրաստիճան աղքատության, արտագաղթի աճի, ստվերի մասին, իսկ պետական մենակ այս գերատեսչությունը 19 միլիոն դրամ է ծախսում ոստիկաններին մեդալներ նվիրելու համար: Ինչ լավ է, չէ՞. ի՞նչ անենք, թող 40.000 դոլար էլ ծախսվի ոստիկանի կրծքանշանի վրա, ի՞նչ անենք, որ 40.000-ից ավելի մանուկ օրվա հացի կարիք ունի:

Իսկ ամենավերջում՝ ահազանգ վարչապետին: Ամեն տարի տարբեր գերատեսչություններ բյուջեից հազարավոր դոլարներ են դուրս գրում, և ամեն տարի նույն ոսկերչական ընկերությունն է համայն պետական աշխատողների համար կրծքանշանների պատրաստման «փողոտ» գործն իրականացնում: Ահա և մոնոպոլիայի մեկ դեպք: Իսկ ո՞վ ունի վարչապետի համարը:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը