Լրահոս

25.10.2016 09:30


Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի մարզերում ձյուն է տեղում

Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի` ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Արագած, Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը