Աշխարհ

25.10.2016 11:29


Անթալիայի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել (տեսանյութ)

Անթալիայի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի առողջարանային Անթալիա քաղաքում՝ առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտ, հուժկու պայթյուն է որոտացել։

Անթալիայի քաղաքապետ Մենդերես Տյուրելի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով մի քանի մարդ է տուժել։

«Դեռ վաղ է այն ահաբեկչություն որակելը։ Դա առաջինն է, որի մասին մտածում ենք, սակայն հնարավոր է, որ պայթյունը վթարի հետևանք լինի»,– «CNN Turk»–ին ասել է Տյուրելը։

Նրա խոսքով՝ պայթյունի ժամանակ կայանատեղիում մարդիկ չեն եղել։ Մարդկանց վիրավորել են առևտրաարդյունաբերական պալատի շենքի՝ պայթյունի ալիքից կոտրված ապակիները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը