Աշխարհ

25.10.2016 17:40


Կալեի ներգաղթյալների ճամբարում հրդեհ է բռնկվել

Կալեի ներգաղթյալների ճամբարում հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի Կալե քաղաքի ներգաղթյալների ճամբարում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Ականատեսները պատմել են «Ջունգլիներ» ճամբարի հյուսիսային մասում նկատվող ուժեղ կրակի մասին։ Ներկայումս կատարվածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ նախօրեին Ֆրանսիայի իշխանություններն սկսել են Կալեի փախստականների ճամբարը լուծարելու գործընթացը։ Ներգաղթյալներից շատերն այդ որոշման դեմ իրենց բողոքն են հայտնել իրավապահների ուղղությամբ քարեր նետելով և ճամբարի զուգարանները հրդեհելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը