Աշխարհ

27.10.2016 10:05


ԻՊ գրոհայիները Մոսուլի մոտ առնվազն 65 մարդու են մահապատժի ենթարկել

ԻՊ գրոհայիները Մոսուլի մոտ առնվազն 65 մարդու են մահապատժի ենթարկել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Մոսուլի հարավում առնվազն 65 մարդու են մահապատժի ենթարկել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ քուրդ քաղաքական գործիչ Հոշիյար Զեբարիին հղումով։

Վերջինի խոսքով՝ ահաբեկիչները սկսել են պատանդներ վերցնել Մոսուլի արվարձաններում գտնվող գյուղերից իրենց դեմ սկսված ռազմական գործողությունից հետո։

Նայնավա նահանգից Աբդուլ Ռահման ալ Վագգան էլ հստակեցրել է, որ սպանվածների մեծ մասն Իրաքի ոստիկանության աշխատակիցներ էին և կառավարական զորքերի զինվորներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ահաբեկիչները Մոսուլում 284 մարդու էին մահապատժի ենթարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը